ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ռուբեն Մելիքյան. ԱԺ և ՍԴ նախկին նախագահների այսօրվա հրապարակումները Գրիմ եղբայրների հեքիաթը հօդս են ցնդեցնում

Ռուբեն Մելիքյան. ԱԺ և ՍԴ նախկին նախագահների այսօրվա հրապարակումները Գրիմ եղբայրների հեքիաթը հօդս են ցնդեցնում
23.10.2019 | 21:58

Մենք օր օրի, ժամ ժամի ավելի ենք համոզվում, որ Արսեն Բաբայանի ձերբակալությունը գործընթացը կապ չունի իրավաբանության հետ, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«ԱԺ և ՍԴ նախկին նախագահների այսօրվա հրապարակումները Գրիմ եղբայրների հեքիաթը հօդս են ցնդեցնում։ Խոսքը չի վերաբերում ՍԴ ինստիտուտին, այլ՝ ՍԴ նախագահին։ Շատ եմ ցավում, որ այս պահին որևէ մեկս չի կարող լինել դատական նիստերի դահլիճում», - ասաց փաստաբանը։ Ռուբեն Մելիքյանը շեշտեց՝ պետական մարմինները սկսում են քաղաքական նկատառումներով յուրովի մեկնաբանել այն օրենքները, որի կիրառողներն իրենք չեն եղել։ Այլ խոսքով՝ փորձ է արվում հետին թվով նոր իրավաբանություն ստեղծել։

«Բոլոր կոմպոնենտներով այստեղ ապօրինություններ են տեղի ունենում։ Ամեն ինչ շրջվում է Հրայր Թովմասյանի դեմ։ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանք այս նույն ճաշի մի շերեփն է, և այս նկատառումները վերաբերում են նաև նրան», - ասաց փաստաբանը։

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ